![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
||||
|
||||||||
| Armenian Apostolic Church About the One Holy Universal Apostolic Orthodox Armenian Church |
Եկեղեցական կյանք (хроники ААЦ) |
LinkBack | Thread Tools | Display Modes |
|
|
#4 (permalink) |
|
ДИАКОН VIP Club
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 45
Posts: 728
Rep Power: 19
![]() |
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական Համակարգ Հեռ.: (374 10) 517 128 Հեռատիպ: (374 10) 517 301 Էլ-փոստ: holysee@etchmiadzin.am Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Մարտի 5, 2007թ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Չինսուրա Մարտի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շքախմբի, Տ. Օշական վարդապետ Գյուլգյուլյանի և եկեղեցական վարչության անդամների ուղեկցությամբ Կալկաթայից մեկնեց Արևմտյան Բենգալի ամենավաղ հայկական գաղթօջախը` Չինսուրա: Չինսուրայում Հայրապետական պատվիրակությունն այցելեց Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի, որը կառուցվել է 1697 թվականին և Արևմտյան Բենգալի երկրորդ հնագույն եկեղեցին է: Եկեղեցում Նորին Սրբությունն աղոթք վերառաքեց առ Բարձրյալն Աստված բոլոր այն հայորդիների հոգիների հանգստության համար, որոնք ժամանակին Հեռավոր Արևելքում կենդանություն էին տվել հայոց կյանքի նշանավոր այս կենտրոնին: Այսօր Չինսուրայում որևէ հայ չի բնակվում: Կեսօրին Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերադարձավ Կալկաթա, ուր վերստին այցելեց Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարան և որոշ ժամանակ անցկացրեց ճեմարանի սաների հետ` հայրական իր հորդորները, սերն ու օրհնությունը փոխանցելով նրանց: Երեկոյան Գարեգին Բ Հայրապետն իր շքախմբով մեկնեց Մադրաս: ### |
|
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
|
|
|
|
|
|
|
|