![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Armenian Apostolic Church About the One Holy Universal Apostolic Orthodox Armenian Church |
Եկեղեցական կյանք (хроники ААЦ) |
LinkBack | Thread Tools | Display Modes |
![]() |
#12 (permalink) |
ДИАКОН VIP Club
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 45
Posts: 728
Rep Power: 19
![]() |
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական Համակարգ Հեռ.: (374 10) 517 128 Հեռատիպ: (374 10) 517 301 Էլ-փոստ: holysee@etchmiadzin.am Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Մարտի 22, 2007թ. ՙԵվրոպայի ապագա արժեքներն ու հեռանկարները՚ թեմայով ժողով Հռոմում Մարտի 23-25-ը Հռոմում Եվրոպական Համայնքի Եպիսկոպոսների կոնֆերանսի հանձնախմբի հովանավորությամբ կգումարվի ՙԵվրոպայի ապագա արժեքներն ու հեռանկարները՚ թեմայով ժողով` Եվրոպական համաձայնագրի 50-րդ տարեդարձի առիթով: Ժողովին կմասնակցեն հոգևորական, քաղաքական և հասարակական գործիչներ, որոնց թվում Վատիկանի պետքարտուղար Կարդինալ Տարչիզիո Բերտոնեն, Եվրոպայի խորհրդարանի նախագահ Հանս Գերտ Պոտերինգը, Եվրոպական հանձնախմբի փոխնախագահ Ֆրանկո Ֆրատինին, Իտալիայի Հանրապետության Վարչապետ Ռոմանո Պրոդին, Գերմանիայի Ներքին Գործերի նախարար Դոկ. Վոլֆգանգ Շաուբլեն, Իռլանդիայի նախագահ` Մարի ՄաքԱլիսին, Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի նախագահ` վերապատվելի Ժան Առնոլդ դե Կլերմոնը, ներկայացուցիչներ տարբեր եկեղեցիներից: Մարտի 24-ին ժողովականները կհանդիպեն Հռոմի Սրբազան Քահանայապետ Բենեդիկտոս ԺԶ Պապի հետ: Այս ժողովին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ներկայացնելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, որը ներկաներին կփոխանցի Վեհափառ Հայրապետի օրհնությունն ու բարեմաղթանքները: Անուշավան Սրբազանը նաև հանդիպում կունենա Եվրոպական Համայնքի Եպիսկոպոսների կոնֆերանսի հանձնախմբի ղեկավարության հետ` Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և կոնֆերանսիհանձնախմբի միջև համագործակցությունն առավել սերտացնելու նպատակով: Հռոմում Սրբազան Հայրը կհանդիպի նաև Իտալիայի հայոց հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Առեն վրդ. Շահինյանի և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի` Հռոմում ուսանող միաբանների հետ: Միջեկեղեցական հարաբերությունների բաժին Պատասխանատու` Եզնիկ Արք. Պետրոսյան Գրասենյակի վարիչ` Հովակիմ վրդ. Մանուկյան Հեռ. 517 155/160 էլ. փոստ. inter@etchmiadzin.am |
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
|
|
![]() |
![]() |
|
|
|