Forum Blogs VIP Armenia Community Chat All Albums

VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея.

Press here to open menubar...User Control Panel WAP/Mobile forum Text Only FORUM RULES FAQ Calendar
Go Back   VIP Armenia Community > Forum > General Discussions > Politics
Blogs Community Press here to open menubar...


Notices

Politics Politics doesn’t have a heart, but only head. (Napoleon Bonaparte)

 
 

Political position of intellectuals Политическая позиция интелигенции Մտավորականների քաղաքական դիրքորոշումը

LinkBack Thread Tools Display Modes
Prev Previous Post   Next Post Next
Old 06 Aug 09, 13:56   #17 (permalink)
Զամունդացի դեմք
VIP Ultra Club
voter's Avatar
Join Date: Dec 2006
Age: 53
Posts: 8,242
Blog Entries: 15
Rep Power: 27 voter is on a distinguished road
Պատասխանը: Political position of intellectuals Политическая позиция интелигенции Մտավորականների քաղաքական դիրքորոշումը

Հարցազրույց արվեստագետ Գրիգոր Խաչատրյանի հետ

ԵՐԲ ԱՐՋԸ ՕՁԻՆ ԲՌՆՈՒՄ Է

- Մտավորականության քաղաքացիական դիրքորոշումն, ըստ Ձեզ, այսօր ինչպիսի՞ն է, և ի՞նչ է Ձեզ համար մտավորականությունը:

- Ժամանակին ինձ մեկը հարցրեց` ինչի, դու մտավորական չե՞ս, ասացի` ոչ, մտավորականը նա է, ով իշխանության կողքն է կանգնած, մեր հերթապահ մտավորականները, որ եկել են սովետից:

Շատ լավ է, երբ դուք երիտասարդների եք բերում այս դաշտ: Պետք է կոտրել այդ կարծրատիպը:

Մտավորականության կոնկրետ սահմանում չեմ կարող տալ, բայց կարող եմ ասել, որ նա պետք է լինի բացակա, հակառակորդ մարդու դատապաշտպան, կիսապաշտպան, հարձակվող: Նա պետք է ցույց տա, վերլուծի, ախտորոշի հիվանդությունները, որով տառապում է հասարակությունը, և նրանք քիչ չեն:
Լևոն Տեր-Պետրոսյանն այդ ախտորոշողներից մեկն է:

Իսկ քաղաքացիական դիրքորոշման մասին ասեմ, որ արդեն “ընդդիմադիր” բառն իր մեջ կրում է դիրքորոշում: Ընդդիմադիր լրագրողական դաշտն իր դիպուկահար հոդվածագիրներով լույս է վառում, որից սարսափահար խավարասերները փախչում են, գնում դավեր նյութելու, ձեզնից ազատվելու համար, որոնց պատճառով վտանգված է լրագրողի անվտանգությունը: Մինչև երեկ ազատազրկված էր Արման Բաբաջանյանը, կալանավորված է Նիկոլ Փաշինյանը, մշտապես հալածված է Գագիկ Շամշյանը… Մեդուզա Գորգոնան ոչնչացավ, երբ իր դեմքը ցույց տվեցին: Աբսուրդի թատրոնի բոլոր պիեսներն այս ընթացքում ցուցադրվեցին, Կաֆկայի ամբողջ ստեղծագործությանը մենք նատուրալիստորեն ծանոթացանք, վերընթերցեցինք ծուռ հայելիների թագավորությունը:

- Վերջին ընտրությունների ժամանակ արվեստի գործիչներ ընդգրկվեցին քաղաքականության մեջ. ասում են` թեև իրենց հայացքներով ընդդիմադիր են, բայց հիմա էլ եկել են ներսից հարցեր բարձրաձայնելու: Սա տարբերակ չէ՞:

- Մինչև մարտի մեկը գուցե կիսատոներ կային իրենց համար, այսինքն` չէին ուզում որևէ մեկին նեղացնել և իրենց համար անհարմարություններ ստեղծել, բայց այսօր հարցը չափից դուրս հստակ է՝ կամ-կամ: Եթե չգիտես, բացիր թերթը կամ նայիր բազմաթիվ տեսագրությունները, ուր բազմաթիվ փաստերից քեզ համար պարզ կդառնա, թե ով է հանցագործը, մարդասպանը, գողը, կաշառակերը… ամեն ինչ հայտնի է, բայց օրենքի գերակայության բացակայությունը դեռ ազատազրկումից պահում է նրանց, իսկ դու կանգնում ես նրանց կողքը:

Նրանց կողքին կդնեի նաև կաթողիկոսին, որը պետք է լավ իմանա առաջին սաղմոսը՝ մեղավորների հետ սեղան մի նստիր, ճանապարհ մի գնա, այն տպավորությունն ունեմ, որ ինքը նախանձում է մեր օլիգարխներին, որ կուզենար վեղարը հանել և ապրել նրանց պես: Իսկ այդ “արվեստագետները” և իրենց են խաբում, և ուրիշներին: Դպրոցական դասագրքում մի առակ կա. երբ արջը օձին բռնում է և ուղղելով ասում, որ չի սիրում ծուռ-մուռ գնացողներին: Այսօր շատ են այն մտավորականները, որոնք հստակ խուսափում են իրենց դիրքորոշումն արտահայտել: Իսկ այն, ինչ իրենք անում են կամ ասում են, ընդամենը ծվծվոց է:

- Լավ, ասենք վաղը ընդդիմությունը եկավ իշխանություն, Ձեր ասած մտավորականները ինքնըստինքյան կդառնան ընդդիմություն: Ձեր և Ձեր ընկերների դիրքորոշումն ինչպե՞ս է լինելու:

- Այդ տեսակն իրեն այն ձևով է պահելու, ինչպես առաջ էր պահել, բայց նրանք, ովքեր այսօր ընդդիմադիր դաշտում են, էլի իրենց կարծիքը ցանկացած երևույթի նկատմամբ պիտի հայտնեն: Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին ես աշխատում էի “Ար” հեռուստաընկերությունում և վարում էի “Քաղաք” ծրագիրը, որտեղ մի կադր կար` մի կին, ձեռքին հաց, իր սոցիալական կարգավիճակից ելնելով, ոչ վայելուչ խոսքեր էր ասում առաջին նախագահի հասցեին: Եվ դա ամեն շաբաթ գնում էր եթեր, բայց ես երբևէ չեմ լսել քննադատություն իմ այն ընկերներից, ովքեր իշխանության մեջ էին: Այսինքն` խոսքի ազատությունը հստակ պահպանված էր: Ես կարող եմ միայն ասել՝ խոսքի ազատություն եմ ուզում, և վերջ: Հենց միայն այդքանով ես կարող եմ կանգնել նրա կողքին, որովհետև ինքն այդ հեռուստատեսությունը ոչ փակեց, ոչ էլ քննադատեց:

- Մյուս ճամբարի մշակույթի, արվեստի գործիչներն էլ շատ լավ հիշում են Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակաշրջանը և բոլորովին չեն ուզում անցյալի վերադարձ:

- Նախ դա անցյալի վերադարձ չէ , անցյալի վերադարձը այս 37 թվերին համապատասխան այսօրվա իրականությունն է, և հետո, երբ ճանճը նստում է քթիդ, չես քշո՞ւմ, մտածելով` որ կարող է ավելի մեծ ճանճ նստի, քո ֆունկցիան քշելն է: Ես քշում եմ այդ ճանճին ու վերջ, այսօր ամենակարևորը քշելու մեխանիզմն աշխատացնելն է:

- Կոնգրեսը որդեգրել է սահմանադրական ճանապարհով գնալու տարբերակը: Արդյոք սա չի երկարաձգում գործընթացը: Արդյոք հավատում եք արտահերթ նախագահական ընտրություններին:

- Խնդիրը հավատը չէ, կարևորը քայլերն են, ճանապարհն ավելի կարևոր է, քան նպատակը: Հանգուցալուծումը կարող է լինել բոլորովին անակնկալ: Դրա համար ես ստեղծել եմ Պատահականությունների պլանավորման ազգային կենտրոն և պլանավորել այս եղանակային փոփոխությունները անտառագոյացության համար, որ այնտեղից դուրս գան Ռոբին Հուդեր, վերականգնելու համար սահմանադրական կարգը:

Անհամբերություն բոլորիս մոտ կա, սպասում ենք այդ օրվան և ցանկանում ենք դա շատ շուտ տեղի ունենա, բայց դանդաղ գնանք, որ տեղ հասնենք: Կորուստներ չէի ցանկանա ունենանք, որովհետև շատ բան ենք կորցրել այս իշխանությունների շնորհիվ: Ես իշխանություն չեմ ուզում ասել, սա պետք է լիներ ծառայություն, մինչդեռ իրենք են որոշում` ով որ փողոցով քայլի, ով որտեղ կանգնի: Կոստյում հագած առնետները, մկները փախչելու և իրենց ծակը մտնելու փոխարեն ազատորեն շրջում են քաղաքում, ղեկավարում պետությունը… սա ժանտախտ է:

- Անընդհատ քննադատում եք “իշխաններին”, լավ, դրական քայլ այս իշխանությունն ընդհանրապես չի՞ արել:

- Նրանք հաշվետու են մեր առջև իրենց պարտավորությունների կատարման մեջ և եթե թերանային, դեռ ոչինչ, բայց նրանք ժողովրդին ծառայելու փոխարեն վախեցնում են, ուզում են ստրկացնել, լավագույններին գցում են բանտեր և սպանում: Ինչպես կարելի է այսքանից հետո լավ բան ասել:

- Մեր ավագանիները մեկ առ մեկ թվարկում են քաղաքապետի բոլոր արժանիքները, մտավորական է, դմբուզ ունի, ասում է, անում է, նրա հոգում թատրոն կա: Քաղաքապետը շա՞տ է տարբերվում Ձեր պատկերացրած քաղաքապետի չափանիշներից:

- Ասողներն արդարացնում են իրենց հանցավոր ընտրությունը: Ես ոչ միայն քաղաքապետին, այլ նաև նախագահին, մյուսներին տեսնում եմ փողոցում քայլող, մարդկանց հետ ազատ շփվելուց: Խորհրդարանում իրենց համար եկեղեցի են կառուցում, որպեսզի մարդկանց հետ չշփվեն, որովհետև իրենք գիտեն մարդկանց վերաբերմունքն իրենց նկատմամբ: Դեռ 95-ին նկարիչ ընկերներիցս մեկը խորհրդարանում կազմակերպում էր ցուցահանդես, որը ես մերժեցի` ասելով, որ իրենք պիտի գան ցուցասրահ: Վերջերս էլ այդպիսի մի առաջարկ նորից արեցին, և ես էլի մերժեցի, չմասնակցեցի: Ինչո՞ւ է իրավաբանական ֆակուլտետ ընդունվել ցանկացողների թիվն այդքան մեծ. դա այն մասնագիտությունն է, որը պետք է պաշտպաներ մարդու իրավունքները, ազատությունները, շահերը, բայց հարցրեք արդյոք ինքը չի՞ գնում հեշտությամբ փող վաստակելու համար: Այսինքն` երբ այդ պաշտոնի համար նման ձգտում չլինի, այդ ժամանակ կնշանակի, որ ինչ-որ մի բան մեր երկրում փոխվել է:

- Ասում եք իրենք պետք է գան արվեստին մոտ, ոչ թե մենք պետք է գնանք նրանց մոտ, մեր քաղաքական գործիչները որքանո՞վ են մոտ կանգնած արվեստին:

- Միայն Լևոն Տեր-Պետրոսյանին կարող եմ նշել: Ընտրություններից առաջ մենք մի ցուցահանդես էինք կազմակերպել, որտեղ 96 թվականի Տեր-Պետրոսյանից մի ելույթ էինք ցուցադրել, որտեղ ինքն ասում էր, որ մտավորականը, արվեստագետը պետք է քննադատի, հակադրվի իշխանությանը, ասելով ինչ ուզում է, բայց մի պայմանով, որ ինքը պետք է լինի վերջին հուսահատվողը: Ինչ վերաբերվում է նրանց, ապա ինձ համար նրանք առնետներ և խավարասերներ են, որոնց համապատասխան արվեստի սպասարկում կա, բայց արվեստը չի կարող սպասավոր լինել:

ԶՐՈՒՑԵՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ
http://www.lragir.am/src/index.php?id=society&pid=28314
 
voter is offline  
Reply With Quote
 

Tags
армения, armenia, интеллигенция, intelectuals


Posting Rules
You may not post new threads
You may not post replies
You may not post attachments
You may not edit your posts

BB code is On
Smilies are On
[IMG] code is On
HTML code is Off
Trackbacks are Off
Pingbacks are Off
Refbacks are Off


 

All times are GMT +4. The time now is 05:45.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2025, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61