Forum Blogs VIP Armenia Community Chat All Albums

VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея.

Press here to open menubar...User Control Panel WAP/Mobile forum Text Only FORUM RULES FAQ Calendar
Go Back   VIP Armenia Community > Forum > General Discussions > Politics
Blogs Community Press here to open menubar...


Notices

Politics Politics doesn’t have a heart, but only head. (Napoleon Bonaparte)

 
 

Political position of intellectuals Политическая позиция интелигенции Մտավորականների քաղաքական դիրքորոշումը

LinkBack Thread Tools Display Modes
Prev Previous Post   Next Post Next
Old 06 Aug 09, 13:02   #18 (permalink)
Զամունդացի դեմք
VIP Ultra Club
voter's Avatar
Join Date: Dec 2006
Age: 52
Posts: 8,242
Blog Entries: 15
Rep Power: 27 voter is on a distinguished road
Պատասխանը: Political position of intellectuals Политическая позиция интелигенции Մտավորականների քաղաքական դիրքորոշումը

Интервью с художником Кареном Оганяном Name:  124936717146.JPG
Views: 600
Size:  10.6 KB

ПРЕСТУПНЫЕ ИНТЕЛЛИГЕНТЫ

- Что для вас интеллигенция? Какова гражданская позиция нынешней интеллигенции?



- Слово интеллигент происходит от intellectual и означает «мыслить и выражать свои мысли». Но в Армении нет почти людей, умеющих мыслить и выражать свои мысли. Немало думающих людей, но из-за атмосферы старха немногие могут выразить свое мнение и мысли. С другой стороны, есть группа «интеллигентов», которые «смело» выражают свои мысли у ног власти. Думаю, интеллигентами можно назвать лишь тех, кто находится рядом с оппозицией.

Интеллектуальный человек всегда выступает против каких-то идей и за свободу и справедливость. К примеру, Оган Дурян, Ерванд Манарян, несмотря на возраст, они находятся рядом с оппозицией. Другая часть так называемой интеллигенции, которая с успехом «доит» общество – это лишь группа преступников. Преступные интеллигенты, исходя из собственных интересов, не замечая атмосферы в стране, находятся рядом с властью. Но параллельно с этим появился другой образ борьбы интеллигентов, вернее, молодых деятелей искусства, которые, в отличие от нынешней интеллигенции, не боятся выражать свои мысли. Потому что видят пример нынешней «интеллигенции» и подавленного ими общества.


Интеллигенты, находящиеся рядом с властью, делают все, чтобы мы не могли жить независимо и свободно. И хотя прекрасно понимают, что живем мы в подавленной стране, они ни перед чем не остановятся ради славы.


- Слава в обществе, которое их не принимает?


- Я ставлю разницу между обществом и оппозицией. Общество можно подразделить на три части – оппозиция, власть и молчуны. Провластные интеллигенты продолжают толковать о «кочаряновском» здоровом образе жизни – смешно. Они хотят этим охмурить общество, которое, кстати, легко поддается обману. Когда интеллигенция маргинализируется от общества, она впадает в печальное состояние, потому общество, которое питается телевизором, больше в них не нуждается. И власть взяла на себя обязательство проталкивать интеллигентов, воспитанных на телевизоре.



- Вы дифференцировали общество после 1 марта?


- 1 марта стало ясно, кто есть кто.


- Вы принадлежите к числу немногих, кто в своем искусстве отразил 1 марта.

- Мне кажется, человек искусства всегда должен быть против власти. Если Левон Тер-Петросян придет к власти, я все равно буду в оппозиции. Оппозиция для меня – это противник насилия. Что касается 1 марта, то я не мог не отразить в своем искусстве чувства, которые пережил, когда рядом умирали люди.



- В какой стране вы живете?


- В отличие от кочаряновских времен, сегодня оппозиции удается сдерживать власть от полной диктатруры. Хотя мы не слишком далеки от диктатуры, но благодаря борющимся людям она пока не вылилась в тоталитаризм.

Если честно, я борюсь не ради общества, а ради свободы, потому что общество не желает свободы. В Армении больше озабочены не отсутствием свободы, а социальными проблемами, и пока не будет найдено их решение, вряд ли общество задумается о свободе.



- Избранные в Совет старейшин Еревана интеллигенты утверждают, что оппозиционны по сути, но намерены бороться изнутри.


- Я не признаю такую оппозицию. Каждый из них пришел за своим интересом, потому что если они хотели бы поднимать проблемы, они могли бы сделать это на площади. Я сам не разделяю всех идей Армянского национальногго конгресса, но я на площади, и здесь борюсь во имя свободы. Честно говоря, я не верю ни одному слову старейшин. Не могу назвать всех провластных врагами, потому что можно многих понять.


- Вам удается доводить до людей свои идеи?


- Чтобы понять мое искусство, нужно осознавать свое подавленное состояние и понимать, что нуждаешься в свободе. Мое искусство не для этого общества, потому что оно не желает свободы. Я не обвиняю людей – они боятся.

Беседовала
СИРАНУШ ПАПЯН
http://www.lragir.am/src/index.php?id=society&pid=10256

ՀԱՆՑԱԳՈՐԾ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐ
Հարցազրույց նկարիչ Կարեն Օհանյանի հետ

- Կարեն, ի՞նչ է Ձեզ համար մտավորականությունը: Ըստ Ձեզ` ինչպիսի՞ն է այսօրվա մտավորականության քաղաքացիական դիրքորոշումը:

- Մտավորականություն բառը intellectual բառի հայերեն թարգմանությունն է, այսինքն` մտածել, մտածածն արտահայտել: Սակայն մտածածն արտահայտող մտավորականներ Հայաստանում այսօր գրեթե չկան: Հայաստանում կան ինտելեկտուալ մարդիկ, բայց քանի որ այստեղ կա շատ մեծ վախի մթնոլորտ, այդ պատճառով էլ Հայաստանում ինտելեկտուալ մարդը չի կարողանում լիարժեք իր կարծիքը, իր ինտելեկտն արտահայտել: Մյուս կողմից, կա մտավորականների մի խումբ, որն իշխանության ոտքի տակ է և կարողանում է “համարձակ” իր դիրքորոշումն արտահայտել: Իմ կարծիքով, այսօր միակ համարձակ մտավորականներն ընդդիմության կողքին կանգնած մտավորականներն են:

Առհասարակ, ինձ համար ինտելեկտուալ մարդը նա է, ով դեմ է ինչ-որ գաղափարների, դեմ է հանուն ազատության և արդարության: Օրինակ, Օհան Դուրյանը, Երվանդ Մանարյանը և ուրիշներ, չնայած իրենց տարիքին` կանգնած են ընդդիմության կողքին: Այսպես կոչված մտավորականության մյուս թևը, որը լիարժեք “կրթում է” հասարակությանը, հանցագործ մտավորականների խումբն է: Ես չեմ խուսափում այս արտահայտությունից: Հանցագործ մտավորականներն, իրենց շահերից ելնելով, չնկատելով երկրում տիրող հանցագործ միջավայրը, կանգնած են իշխանությունների կողքին: Մյուս կողմից, պայքարելու ուրիշ ձև է ստեղծված, որը ոչ թե կարելի է անվանել մտավորականների պայքար, այլ երիտասարդ արվեստագետների պայքար, որոնք ընդդիմադիր են և ի տարբերություն այսօրվա այսպես կոչված մտավորականությանը` չեն վախենում համարձակ արտահայտվելուց: Իսկ համարձակ երիտասարդները կարողանում են արտահայտվել, որովհետև այսօր տեսնում են իրենց “կրթող” մտավորականությանը, նրանց “ինտելեկտը”, և դրա արդյունքում՝ ճնշված հասարակությանը:
Իշխանության կողքին կանգնած մտավորականներն ամեն ինչ անում են, որ զերծ մնանք անկախ և ազատ ապրելու դիրքորոշումից: Ու թեև շատ լավ հասկանում են, որ ապրում ենք ճնշող երկրում, բայց փառքի հասնելու ճանապարհին նրանք ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում:

- Փառքի հասնեն մի հասարակությունում, որն իրենց չի՞ ընդունում:

- Ինձ համար հասարակությունը տարանջատվում է ընդդիմությունից: Հասարակությունն այսօր կարելի է բաժանել երեք մասի. առաջին մասը ընդդիմությունն է, երկրորդ մասը` իշխանությունը, իսկ երրորդ մասն այն հասարակությունն է, որը լռում է: Իշխանության կողքին կանգնած մտավորականներն ի՞նչ են խոսում. նրանք խոսում են երիտասարդների համար քոչարյանական ժամանակից եկած առողջ ապրելակերպի մասին. դա ծիծաղելի է: Այդ ձևով նույն մտավորականությունը ուզում է հասարակությանը խաբել, իսկ մեզ համար գաղտնիք չէ, որ մեր հասարակությունը շատ հեշտ է խաբվում: Երբ մտավորականությունն առանձնացվում է հասարակությունից, ինքն ընկնում է տխուր վիճակի մեջ, և հասարակությունն էլ որովհետև չունի այդ ինտելեկտը, կրթվում է հեռուստատեսությամբ ցուցադրվածով: Այսինքն` հասարակությունը կրթվում է հեռուստացույցով, իսկ այդ ճանապարհով կրթված մարդիկ հիմնականում այսօրվա իշխանության մեծացրած մտավորականներն են: Իշխանությունն իր վրա է վերցրել նրանց առաջ տանելու պարտականությունը:

- Այս բաժանումն արեցիք մարտի մեկի՞ց հետո:

- Իհարկե: Մարտի մեկից հետո պարզ դարձավ` ով, ով է:

- Կարելի է ենթադրել, որ հեռուստատեսությամբ ազատ խոսքի, տարակարծության բացակայություն է հանգեցնում հասարակության մեջ Ձեր նշած երեք բաժանումներին:

- Ոչ միայն հեռուստատեսությունում, այլ ամբողջ Հայաստանում մեծագույն խնդիր է ազատ խոսքը:

- Մարտի մեկից հետո այն քչերից էիք, որ Ձեր արվեստով, Ձեր կտավներով անդրադարձաք այդ թեմային:

- Իմ կարծիքով, արվեստագետը միշտ պետք է դեմ լինի իշխանությանը: Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը գա իշխանության, ես էլի ընդդիմադիր եմ լինելու: Հետևաբար, ստեղծվում է հզոր պետություն, հզոր երկիր, հզոր արվեստագետների ընդդիմություն: Ընդդիմությունն ինձ համար բռնությանը դեմ լինելն է: Եթե լինի բռնություն Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, ես էլի լինելու եմ ընդդիմադիր, այսինքն` ինձ համար արվեստագետը պետք է լինի ընդդիմադիր հայացքներով մեկը: Ինչ վերաբերում է մարտի մեկին, երբ իմ կողքը մարդ է մահացել, ես տեսել եմ դա… իմ արվեստով չանդրադառնալ դրան չէի կարող: Եվ մինչև հիմա էլ իմ արվեստով պայքարում եմ դրա դեմ:

- Այս պահին ինչպիսի՞ երկրում եք ապրում:

- Այս պահին, համեմատելով Քոչարյանի ժամանակահատվածի հետ, համենայն դեպս ըմդդիմությունը կարողանում է այնպես անել, որ իշխանությունը չկարողանա լիարժեք ինքնաարտահայտվել, այսինքն` լիարժեք բռնատիրության վերածել երկիրը: Թեև բռնատիրությունից շատ հեռու չենք, բայց ընդդիմությունը հսկողի դերում է, որ չկարողանան լիարժեք բռնապետության վերածել. գոնե մի քանի բռնությունից կարողանում ենք զերծ մնալ: Դա այն մարդկանց շնորհիվ է, որոնք ակտիվ պայքարում են: Այսինքն` ես եթե դադարեմ ակտիվ պայքարել, նշանակում է ես դադարում եմ պայքարել նաև արվեստում: Ինձ համար պայքարը ոչ թե հաղթանակի հասնելն է, այլ կարողանալ այդ պայքարով ինչ-որ չափով գոնե բռնապետությունը սանձել:

Գիտեք, եթե անկեղծ ու ազնիվ ասեմ` ես հասարակության համար չեմ պայքարում, ես պայքարում եմ ազատության համար, բայց հասարակությունն ազատություն չի ուզում: Հայաստանում, շփվելով մարդկանց հետ, հասկանում ես, որ այստեղ առաջնահերթ խնդիրը ոչ թե ազատության խնդիրն է, այլ սոցիալականի, և մինչև չլուծվեն սոցիալականի հետ կապված խնդիրները, հազիվ թե հասարակությունը շտապի մտածելու ազատության մասին:

- Մինչև մարտի մեկը իշխանության ո՞ր քայլերն էին, որ Ձեզ դուր չեկան, այսպես ասած ըմբոստացրին, և Դուք որոշեցիք միանալ շարժմանը, գնալ հրապարակ:

- Ես տասը տարուց ավել է, ինչ պայքարում եմ: Յուրաքանչյուրն ուղղակի պետք է կույր լինի, որ չկարողանա տեսնել երկրում տիրող կեղտոտությունները…

- Երեւանի ավագանի-արվեստագետներից շատերն ասում են, որ եկել են պայքարելու հենց այդ կեղտոտությունների դեմ, որ իրենք իրենց գաղափարներով ընդդիմադիր են:

- Երկու խոսքով ասեմ` ինձ համար այդպիսի ընդդիմություն գոյություն չունի: Նրանցից յուրաքանչյուրը եկել է իր շահերի համար, քանի որ եթե կարողանային այնպիսի հարցեր կբարձրացնեին, որոնք այսօր հուզում են հասարակությանն ու ընդդիմությանը, և կբարձրացնեին հրապարակում: Այսինքն` եթե ես հրապարակում չլինեմ, ուրեմն կլինեմ իրենց նման: Գուցե ես ՀԱԿ-ի ոչ բոլոր գաղափարներն եմ կիսում կամ ընդունում, բայց ես հարապարակում եմ, որովհետև այստեղ ես պայքարում եմ հանուն ազատության: Անկեղծ ասած, ուղղակի համոզված եմ, որ այդ ավագանիները չեն կարող որևէ բան անել, նրանց ոչ մի խոսքին էլ չեմ հավատում: Չեմ կարող ասել` ովքեր իշխանության մեջ են՝ իմ թշնամիներն են, որովհետև համենայն դեպս մարդիկ կան, որ ստիպված են գնում այդ քայլին, ինչը թեև ողջունելի չէ, բայց մի փոքր հասկանալի է:

- Ձեր արվեստով կարողանո՞ւմ եք հասարակությանը Ձեր ասելիքը տեղ հասցնել:

- Իմ արվեստը հասկանալու համար պետք է լինես ճնշված, բայց հասկանաս, որ դու ճնշված ես, որ հետևաբար քեզ ազատություն է հարկավոր: Իմ արվեստն այս հասարակության համար չէ, որովհետև մեր հասարակությունը չի ուզում ազատություն, բայց ես չեմ մեղադրում հասարակությանը, քանի որ նրա մոտ գերիշխում է վախը:

ԶՐՈՒՑԵՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ
http://www.lragir.am/src/index.php?id=society&pid=28266
 
voter is offline  
Reply With Quote
 

Tags
армения, armenia, интеллигенция, intelectuals


Posting Rules
You may not post new threads
You may not post replies
You may not post attachments
You may not edit your posts

BB code is On
Smilies are On
[IMG] code is On
HTML code is Off
Trackbacks are Off
Pingbacks are Off
Refbacks are Off


 

All times are GMT +4. The time now is 08:04.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2025, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60